Պատմական փաստերի խեղաթյուրումը Բաքվում կայացած հակահայկական համաժողովում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի իշխանությունների անմիջական հովանավորությամբ գործող «Արևմտյան Ադրբեջան» համայնքը դեկտեմբերի 5-ին Բաքվում կազմակերպել է հակահայկական հերթական համաժողովը, որին մասնակցում են Ադրբեջանում հավատարմագրված ավելի քան 25 դիվանագիտական ներկայացուցչություններ, 100-ից ավելի ներկայացուցիչներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Թուրքիայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իտալիայից, Բելգիայից, Ֆրանսիայից։ Հյուրերի թվում է Թուրքիայի ԱԳ նախկին նախարար Մևլյութ Չավուշօղլուն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հոդվածում։

Հրապարակման մեջ նաև նշվում է. «Համաժողովի ընթացքում ռազմատենչ և տարածքային պահանջներ ներկայացնող հայտարարությամբ ելույթ է ունեցել նախագահ Իլհամ Ալիևը՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը կրկին անվանելով «Արևմտյան Ադրբեջան»։ Իր խոսքում Ալիևը նշել է, թե «Հայաստանում ապրող ադրբեջանցիները ենթարկվել են էթնիկ զտումների և աստիճանաբար բռնի կերպով վտարվել են իրենց պատմական հայրենիքից», և որ «Արևմտյան Ադրբեջան» համայնքի գործունեությունը միայն ենթադրում է «ապահովել տեղահանված ադրբեջանցիների վերադարձն իրենց պապենական հողերը՝ խաղաղ և ապահով պայմաններում»։

Ըստ Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի տարածքում ադրբեջանական պատմամշակութային հուշարձաններից պահպանվել է միայն Կապույտ մզկիթը, որի նախնական պատմաճարտարապետական ոճը, իբրև թե, Հայաստանը միտումնավոր փոխել է։ Ադրբեջանի նախագահը, հավանաբար, նկատի ունի հայկական կողմի փաստարկված հոդվածները, որոնք ապացուցում են մզկիթի իրանական լինելը։

«Գեղարդ» հիմնադրամն օրերս անդրադարձել էր նաև  «Արևմտյան Ադրբեջան» մտացածին նարատիվին՝ ներկայացնելով, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքն Ադրբեջանի կողմից «պատմական հայրենիք» անվանելը, իսկ երկրի վարչատարածքային միավորներին կեղծ անվանումներ տալն, ակնհայտորեն, որևէ աղերս չունեն պատմական իրականության հետ, և ոչ այլ ինչ են, քան տարածքային ամբողջականության սպառնալիք»։

Հայերեն English Français Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում