ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կանանց բռնցքամարտի հավաքականի համար անցնող տարին առանձնացավ երկու բրոնզե մեդալով:
«Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի անդամներ Անի Հովսեփյանի և Անուշ Գրիգորյանի հետ խոսել ենք անցնող մրցաշրջանից, կանանց բռնցքամարտում առկա խնդիրներից, ապագայի տեսլականից:
«Այս տարի Եվրոպայի առաջնությունում իմ գրանցած արդյունքն առավելագույնը չէր ինձ համար: Նպատակ ունեի կրկնելու Եվրոպայի առաջնության չեմպիոնությունը, սակայն չհաջողվեց` առկա մի շարք խնդիրներ պատճառով։ Պատճառներից մեկը Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերի ժամկետների՝ իրար մոտ լինելն էր»,-ասաց Անի Հովսեփյանը:
Հայաստանի հավաքականի անդամ Անուշ Գրիգորյանի համար Եվրոպայի այս տարվա առաջնությունում նվաճած բրոնզե մեդալն առաջինն էր մեծահասակների պայքարում:
«Երբ մրցաշարում բրոնզե մեդալ եմ նվաճում, միշտ ասում եմ՝ բրոնզե մեդալը ամրացնում է ոտքերիդ տակի հողը, իսկ ոսկե մեդալը`պատմությունդ է կերտում»,-ասաց Գրիգորյանը:
Առավել մանրամասն` Podcast-ում