Ներկայացվել է «Հասարակագիտություն» առարկայի «Ի՞նչ և ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին» նոր ձեռնարկը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ» միջոցառման շրջանակում դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել «Ի՞նչ և ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին»  ձեռնարկի շնորհանդեսը: Միջոցառմանը մասնակցել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Արդարադատության նախարարության, Հայաստանում Շվեդիայի դեսպանատան ներկայացուցիչներ, մանկավարժներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ձեռնարկը նախատեսված է «Հասարակագիտություն» առարկա դասավանդող ուսուցիչների համար:   

Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ կառավարության համար կոռուպցիայի դեմ պայքարը՝ այն նվազեցնելը կամ կանխարգելելը, լրջագույն մարտահրավերներից մեկն է: 

«Հատկապես կրթության ոլորտում մեծ աշխատանք կա կատարելու. մենք պատրաստում ենք ապագա քաղաքացիների, որոնք, պատկերացում ունենալով կոռուպցիայի դրսևորումների ու իրենց կյանքի վրա դրա բացասական ազդեցության և հետևանքների մասին, կունենան որոշակի վերաբերմունք և հետագայում կկարողանան կոռուպցիան հաղթահարելու ճիշտ վարքագիծ ձևավորել»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը: 

Նա անդրադարձել է կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ հիմնականում նոր չափորոշչի ներդրման համատեքստում՝ ընդգծելով, որ հիմքում գիտելիքահենք կրթությունից կարողունակահենք կրթության անցումն է: 

«Կարողունակությունների մի կարևոր բաղադրիչ է արժեքային համակարգը, որի ձևավորման կարևոր բաղադրիչներից է կոռուպցիայի նկատմամբ վերաբերմունքի ճիշտ դրսևորումը: Կոռուպցիայի վերաբերյալ թեմաները հիմնականում «Հասարակագիտություն» առարկայի շրջանակում են դասավանդվում, բայց մյուս առարկաները դասավանդող ուսուցիչները ևս միջառարկայական կապերի միջոցով պարբերաբար անդրադառնում են այս խնդրին՝ ջանք չխնայելով սովորողներին փոխանցելու այն արժեքները, գիտելիքն ու կարողությունները, որոնք կերտելու են իրավատեր, օրինապահ քաղաքացիների մեր երկրի համար»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ կարևորելով նաև մասնավոր և քաղաքացիական կառույցների հետ համագործակցությունը: 

Այս համատեքստում նախարարի տեղակալն ընդգծել է «Ի՞նչ և ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին»  ձեռնարկի շնորհանդեսը, որը, ըստ նրա, ուսուցիչների համար օժանդակ գործիք է և հնարավորություն՝ իրենց գործունեության շրջանակում ապահովելու առավել լավ արդյունքներ: Արաքսիա Սվաջյանն առանձնակի շեշտել է դեսպանատների հետ համագործակցության արդյունավետությունը տարբեր ուղղություններով և շնորհակալական խոսք է ասել՝ ի դեմս Շվեդիայի դեսպանատան, որն աջակցել է նշյալ ձեռնարկի մշակմանը: 

«Մենք  արժևորում ենք գործընկերների ջանքերն ու համատեղ աշխատանքը, սակայն, այդուհանդերձ, պետք է շեշտել, որ որևէ ծրագիր չի կարող հաջողել առանց մեր ուսուցիչների ահռելի աշխատանքի: Վստահ եմ, որ այս ձեռնարկն օգնելու է առավել լավ արդյունքներ գրանցել կրթության ոլորտում»,- խոսքը եզրափակել է Արաքսիա Սվաջյանը:

Նշվում է, որ «Ի՞նչ և ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին»  ձեռնարկը մշակվել է ԿԳՄՍ նախարարության և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի համագործակցությամբ և Շվեդիայի կառավարության աջակցությամբ: Ձեռնարկը երաշխավորվել է օգտագործման ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանով:

Հայերեն

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 22/01/25

Նավթի գները նվազել են - 22/01/25

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ