«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի հանդիսատեսի համակրանք անվանակարգի համար կանցկացվի առցանց քվեարկություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացնելու է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը՝ մի շարք անվանակարգերով՝ ըստ 2024 թվականի արդյունքների մարզաշխարհի լավագույններին որոշելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ 

Մրցույթի յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը պարգևատրվելու է դրամական մրցանակով և հավաստագրով, իսկ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը՝ հուշանվերով և հավաստագրով: 

«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում քվեարկությունն իրականացվելու է առցանց՝ այդ նպատակով Telegram սոցիալական հարթակում բացված ալիքում: Յուրաքանչյուր օգտատեր քվեարկությանը կկարողանա մասնակցել միայն մեկ անգամ:

Քվեարկությունը մեկնարկելու է մրցույթի մասնակիցների անվանացանկերը ԿԳՄՍՆ պաշտոնական կայքում հրապարակվելուց անմիջապես հետո: Մրցույթի կազմակերպչական աշխատանքների իրականացման նպատակով ԿԳՄՍ նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովը մրցույթի մասնակիցների անվանացանկերը տրամադրելու է նախարարությանը, որն էլ մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ հրապարակվելու է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքում: 

Յուրաքանչյուր մարզիկ կարող է հաղթող ճանաչվել միայն մեկ անվանակարգում, հավասար միավորների դեպքում դրամական մրցանակը բաժանվում է մարզիկների միջև հավասարապես:

Նախարարությունից հիշեցնում են, որ անձնաժողովին ներկայացված անվանացանկերը պետք է պարունակեն առաջադրվող թեկնածուների ամբողջական ցուցակը և համապատասխանեն լավագույնների ընտրության հետևյալ անվանակարգերին․

ա. լավագույն 3 մարզիկներ,
բ. լավագույն կին մարզիկ,
գ. հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ,
դ. լավագույն թիմ (խաղային մարզաձևեր և շախմատ),
ե. լավագույն երիտասարդ մարզիկ,
զ. վերադարձ մեծ սպորտ և/կամ հայտնություն,
է. Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ,
ը. լավագույն մարզիչ,
թ. հանդիսատեսի համակրանք (առցանց քվեարկությամբ):

«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի նպատակն է խրախուսել և մեծարել ընթացիկ տարում նվաճումներ կամ նշանակալի հաջողություններ գրանցած, ինչպես նաև իրենց մրցելույթներով ՀՀ ճանաչելիության և հեղինակության բարձրացմանը, պետական խորհրդանիշների, ազգային արժեքների հանրահռչակմանը նպաստած հայ մարզիկներին և մարզիչներին:

 

Հայերեն

Երևանում մեկնարկել են մի շարք մանկապարտեզների նոր շենքերի կառուցման աշխատանքները

Ավինյանը հանձնարարել է մինչև աշուն Երևանում իրականացնել ավտոբուսային երկու հիմնական ուղեգծերի կահավորումը

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է «Հայաստան» դաշինքի կողմից ընտրակաշառք տալու դեպքեր

Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին

«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր

Երևանի քաղաքապետը կարևորել է նախանշված ժամկետներում Կիևյան կամրջի վերանորոգումն ավարտելը

ՀՀ ՏԿԵ փոխնախարարը հանդիպել է ընդերքօգտագործող ընկերությունների ներկայացուցիչների հետ

Ավինյանը հանձնարարեց հավաքել առանց արտոնագիր գործող ինքնասպասարկման տերմինալները

Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում

Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար