Մշակույթ

Գլխավոր դատախազը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը ներկա է եղել «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնին

2 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը ներկա է եղել «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնին

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, ներկա է եղել «Կողք կողքի» 5-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ փոռատոնի շրջանակում «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի առաջին մենահամերգից հետո գլխավոր դատախազը հանդիպել է երաժշտախմբի մասնակիցներին:

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի ունեցած՝ Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի առաջին մենահամերգը նվիրված է եղել «Ճախրուկ» մշակութային կենտրոնի գործունեության 5-ամյակին: Այս մենահամերգով մեկնարկել է ճախրուկների համերգային շրջագայությունը, որը կիրականացվի Երևանի և ՀՀ մարզերի տարբեր հանրակրթական դպրոցներում, ինչպես նաև բուհերում: Նպատակն է՝ ձևավորել առավել հանդուրժող և ներառական հասարակություն։

«Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպության կողմից անցկացված 5-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի կարգախոսն է՝ «Ներառական հասարակություն՝ քաղաքակիրթ երկիր»։ Փառատոնն իրականացել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում