Սևան համայնքի մարզիկները մրցանակներ են նվաճել Հայաստանի քիքբոքսինգի բաց առաջնությունում

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի մարզիկները 4 ոսկե և 1 արծաթե մեդալ են նվաճել Հայաստանի քիքբոքսինգի բաց առաջնությունում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, վերջերս Երևանում՝ «Դինամո» մարզական համալիրում, կայացել է քիքբոքսինգի Հայաստանի K-1 wak1f բաց առաջնությունը: 

Սևանցի մարզիկները կրկին ցուցաբերել են տպավորիչ մրցելույթներ և նվաճել պատվավոր հորիզոնականներ:

Ոսկե մեդալներ են նվաճել  Edgargym և Հայաստանի K-1 wak1f ազգային ֆեդերացիայի մարզիկներ Ռազմիկ Շուշանյանը, Հովսեփ Ղարիբյանը, Ալբերտ Գրիգորյանը, Լևոն Խաչատրյանը։ Իսկ Վահե Խաչատրյանը տուն է վերադարձել արծաթե մեդալով:

«Մեր բոլոր մրցանակակիրները 2025 թվականի փետրվարին կմասնակցեն քիքբոքսինգի Եվրասիական առաջնությանը: Մարզիչ Էդգար Ղարիբյանի սաներն արդեն պատրաստվում են հերթական առաջնությանն ու նվաճումներին»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից:

Հայերեն

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա

Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը չի կատարում հրադադարի համաձայնագիրը և կշարունակեն հարվածել Գազային

Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. Լարսը բաց է

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս