Քաղաքականություն

ՀՀ կառավարությունը սերտ համագործակցություն է ակնկալում Եվրահանձնաժողովի նոր կազմի հետ. Փաշինյանը շնորհավորել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենին՝ Եվրահանձնաժողովի նոր կազմի ձևավորման առթիվ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում: 

«Շնորհավորում եմ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ Եվրահանձնաժողովի նոր կազմի ձևավորման առթիվ։ Հայաստանի կառավարությունն ակնկալում է Եվրահանձնաժողովի հետ սերտ համագործակցություն՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերությունն ավելի բարձր մակարդակի հասցնելու համար»,-գրել է վարչապետը:

Եվրախորհրդարանի պատգամավորները նոյեմբերի 27-ին քվեարկել էին Եվրահանձնաժողովի նոր կազմի հաստատման օգտին: Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում ձայների մեծամասնությամբ ընդունվել են ԵՄ անդամ պետությունների կողմից առաջարկված և ավելի վաղ Եվրախորհրդարանի հանձնաժողովների կողմից համաձայնեցված բոլոր թեկնածությունները։

ԵՄ գործադիր խորհրդի նոր կազմի հաստատման օգտին քվեարկել է 370 եվրապատգամավոր, «դեմ»՝ 282-ը, 36 խորհրդարանական ձեռնպահ է մնացել։

Նոր Եվրահանձնաժողովը, որը բաղկացած է 27 անդամից, իր լիազորությունները ստանձնել է դեկտեմբերի 1-ից։ 

Հայերեն العربية English فارسی Français ქართული Русский 简体中文

Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց մեղադրել են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Շենքային պայմանների բարելավման և գույքային հագեցվածության աշխատանքներ 140 դպրոցում. հատկացվել է 903,6 մլն դրամ

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ

Գլխավոր դատախազը սեփականության դեմ հանցագործությունների կանխարգելման մեխանիզմը տեսնում է դատախազական հետևողական հսկողության մեջ

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակը

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցում յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանու սպանդի ծառայության մատուցման գումարը

Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է ԱՄՆ-ի հետ հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագիրը

ԱՆԻՖ-ի գործով քննությունն ակտիվ փուլում է, չեն բացառվում քրեական հետապնդումները. գլխավոր դատախազ

Գյումրիում ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու մեջ մեղադրվող 3 անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

Պուտինը և Սի Ծինփինը «բովանդակալից և արդյունավետ» բանակցություններից հետո փաստաթղթեր են ստորագրել