Մարտունի քաղաքի ավագ դպրոցի աշակերտը մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադայում զբաղեցրել է երկրորդ տեղը

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Անահիտ Գևորգյանը Ռումինիայում կայացած միջազգային օլիմպիադայում զբաղեցրել է պատվավոր 2-րդ հորիզոնականը՝ հանդես գալով մենթալ թվաբանության պրոֆեսիոնալ ամենաբարդ կատեգորիայում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունիի ավագ դպրոցի տնօրեն Վարդան Ավետիսյանն, այդ նվաճման պատվին Ռումինիայի մայրաքաղաքում ծածանվել է Հայաստանի դրոշը։

Անահիտն արդեն վաստակել է միջազգային սերտիֆիկատ և ունի միջազգային ճանաչում։

«Մարտունիի Տ․Աբրահամյանի անվան ավագ դպրոցի 10-րդ  դասարանի սովորող Անահիտ Գևորգյանն այն բացառիկներից է, ով հասցրել է արդեն բազմաթիվ անգամ փայլել միջազգային օլիմպիադաներում և մրցույթներում՝ ամեն անգամ փառք ու պատիվ բերելով մեր երկրին։

Անահիտն իր հաղթարշավը սկսել է Մոսկվայից՝ զբաղեցնելով միջազգային օլիմպիադայի 3-րդ պատվավոր հորիզոնականը։ 2023 թվականին արդեն Դուբայում նվաճել է «Չեմպիոնների չեմպիոն» տիտղոսը՝ մասնակցելով «WORLD MATHEMATICS LANGUE»-ի կազմակերպած միջազգային օլիմպիադային, որին մասնակցել են մի քանի տասնյակ երկրների ներկայացուցիչներ։ Պրպտող և համառ աղջնակը հանձնում է քննություն և արժանանում «Ոսկե աստղ»-ի՝ ձեռք բերելով մենթալ թվաբանության լավագույն ուսուցչի իրավունք։ Անահիտն ունի սաներ, որոնց փոխանցում է լավագույնը դառնալու արվեստի նրբությունները»,-ներկայացրեց դպրոցի տնօրենը։ 

Հայերեն

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա

Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը չի կատարում հրադադարի համաձայնագիրը և կշարունակեն հարվածել Գազային

Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. Լարսը բաց է

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս