ՀՀ ԲՏԱ նախարարության նախաձեռնությամբ կայացել է «Թվայնացի՛ր, Հայաստա՛ն» խորագրով աշխատաժողովը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թվայնացման ոլորտում պետություն-մասնավոր դինաﬕկ համագործակցությունը ընդլայնելու, խնդիրներն ուսուﬓասիրելու և լուծուﬓեր առաջարկելու նպատակով կայացել է «Թվայնացի՛ր, Հայաստա՛ն» խորագրով աշխատաժողովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ մանրամասնելով, որ համաժողովին մասնակցել և ոլորտի առաջընթացին ուղղված իրենց դիրքորոշումն են ներկայացել ԱՏՁՄ, ՏՀՏ ղեկավարներն ու ներկայացուցիչները, «Սիմենս Ինդասթրի Սոֆթվեր», «Գրիդ Դինամիքս Հայաստան», «Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզ», «ԴատաԱրթ», «Վօլօ» և այլ ընկերությունների ներկայացուցիչները:

Վերջինիս հաղորդմամբ՝ աշխատաժողովում բացման խոսքով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով պետության ու մասնավոր հատվածի թվայնացման գործընթացներում ներգրավվածության կապն ամրապնդելու անհրաժեշտությանը, հանրային ծառայությունները թվայնացնելու համար նոր լուծումներ գեներացնելու, առկա պետական ընթացակարգերը, մասնավորապես, գնումների մասին օրենսդրությամբ նախատեսվող մեխանիզմները դյուրացնելու հնարավորություններին։

«Սա Կառավարությանը թույլ կտա ավելի մեծ ներառականություն ապահովել այս գործընթացներում՝ ամրապնդելով տեխնոլոգիական համայնքի կապը պետության հետ։ Մյուս կողմից՝ սա հնարավորություն կտա առաջարկվող լուծումների համար որակական փոփոխություններ ակնկալել՝ արագացնելով թվային փոխակերպման գործընթացի տեմպերը»,-ընդգծել է նախարարը։

Այնուհետև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը ներկայացրել են թվային փոխակերպման օրակարգը։

Գերատեսչության փոխանցմամբ՝ պետական գնուﬓերի քաղաքականության շուրջ ելույթ է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը՝ պատասխանելով ներկաների հարցերին:

«Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության UX և թվային ծառայությունների ղեկավար Հարﬕկ Ազարյանը ներկայացրել է «Կյանքի 12 իրադարձություն» թվային բարեփոխուﬓերի նախագիծը։ 

Ներկայացված թեմաների շուրջ քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով։ Ակտիվ քննարկում է ծավալվել համագործակցության ճանապարհային քարտեզի շուրջ»,-հայտնում է ԲՏԱ նախարարությունը՝ հավելելով, որ համաժողովի աշխատանքներն ամփոփել և եզրափակիչ ելույթով է հանդես եկել ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը: 

Վերջինս ընդգծել է, որ նման հավաքների և քննարկումների կարևորությունը՝ լսելու համար մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների կարծիքն ու առաջարկությունները իրականացվող գործընթացների շուրջ։ Նա շեշտել է, որ ՀՀ կառավարության և տեխնոլոգիական ընկերությունների սերտ գործընկերությունը Հայաստանի թվային զարգացման նախադրյալն է:

 

 

 

 

 

Հայերեն

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները