Երևան

Երևանի քաղաքապետարանը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար կազմակերպել է այց դեպի Բյուրականի աստղադիտարան

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար կազմակերպել է այց դեպի Բյուրականի աստղադիտարան

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար կազմակերպել է այց դեպի Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից:

«12 վարչական շրջանից ընտրված երեխաները հնարավորություն ունեցան լսել Համբարձումյանի կյանքի և գործունեության մասին, իսկ Պլանետարիումում էլ ճանաչողական հանդիպման շնորհիվ տիեզերքի մասին ավելին սովորեցին»- տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանը փոքրիկների համար շարունակաբար կազմակերպում է միջոցառումներ, ստեղծում պայմաններ և ապացուցում, որ նրանք բոլորը պաշտպանված են մեր քաղաքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում