1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Սեմնան նահանգում 3.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել՝ տեղական ժամանակով 9:30-ին ցնցելով Շահմիրզադ քաղաքը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ հղում կատարելով Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներին:
Կենտրոնի տվյալների համաձայն՝ երկրաշարժի օջախը գտնվել է 7 կլիոմետր խորության վրա:
Գործակալության փոխանցմամբ՝ հնարավոր զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել: