ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին մասնակցելու համար դեկտեմբերի 8-12-ը Հայաստան կժամանի Կիպրոսի պատվիրակությունը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությունից։
Պատվիրակությունը գլխավորում է Կիպրոսի պատվիրակ Կոնստանտինոս Էֆսթաթիուն։
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը կստանձնի պատվիրակության ընդունելությունը։
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը կկազմակերպի ընդունելությունը՝ համապատասխան ընթացակարգերին ու բյուջետային միջոցառումներին համաձայն։