Աշխարհ

Փարիզի Աստվածամոր տաճարը՝ 5 տարվա վերակառուցումից հետո

1 րոպեի ընթերցում

Փարիզի Աստվածամոր տաճարը՝ 5 տարվա վերակառուցումից հետո

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2019 թվականի ավերիչ հրդեհին հաջորդող ավելի քան հինգ տարվա ինտենսիվ վերակառուցման աշխատանքներից հետո Փարիզի Աստվածամոր տաճարը նոյեմբերի 29-ին ներկայացել է նորովի՝ վերակառուցված առաստաղներով և կաթնագույն քարաշարվածքով։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջիններից էր, ով շրջել է տաճարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Ֆրանսիայի նախագահին տաճար կատարած այցի ընթացքում ուղեկցում էին նրա կինը՝ Բրիջիտ Մակրոնը, Փարիզի արքեպիսկոպոսը և ուրիշներ։

Թեև վերակառուցված տաճարը ներսից արդեն ներկայանում է իր ողջ փայլով և շքեղությամբ, սակայն դրսից դեռ վերանորոգման աշխատանքներ են ընթանում։ 

Փարիզի Աստվածամոր տաճարն այցելուների համար իր դռները կբացի դեկտեմբերի 8-ին։

Մինչև 2019 թ. ապրիլի 15-ի հրդեհը տաճարը գրավում էր տարեկան միլիոնավոր հավատացյալների և այցելուների։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում