Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայի խորհրդարանում ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆինլանդիա աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 29-ին հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի խորհրդարանի (Էդուսկունտա) ղեկավար կոմիտեի նախագահ Հեյկկի Աուտտոյի և անդամների հետ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ 

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ֆինլանդիայի միջև երկկողմ հարաբերությունների, ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի շուրջ։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին և ընդհանուր ժողովրդավարական արժեքներին համահունչ: Ի թիվս ԵՄ հետ համատեղ կիրառվող գործիքների՝ ընդգծվել է ԵՄ մշտադիտարկման առաքելության տեսանելի դերը Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին կայունության ապահովման հարցում։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ներկայիս զարգացումների պայմաններում ժողովրդավարության առաջմղման ճանապարհին հանդիպող մարտահրավերի շուրջ՝ թե այդ հարցում, թե երկկողմ օրակարգի ընդլայնման հարցերում կարևորելով միջխորհրդարանական ակտիվ կապերը։

Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ թվում՝ սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ աշխատանքները։

Նախարար Միրզոյանը պատասխանել է խորհրդարանականներին հետաքրքրող այլ հարցերի։

Հայերեն العربية Español Français ქართული Русский 中文

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները

Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» եղանակների առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ

Հայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբ

Բրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել է

Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը