Եվրոպա

Օրերս ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալն Իտալիայում քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

2 րոպեի ընթերցում

Օրերս ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալն Իտալիայում քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիայի Հանրապետություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հայկական պատվիրակությունն այցի ընթացքում մասնակցել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա 2024 թ. համագործակցության ծրագրի (ITA4) միջոցառմանը:

Իտալիայի Հանրապետության զինված ուժերի ինժեներական բրիգադի հրամանատար, բրիգադի գեներալ Դելլո Մոնակոյի և բրիգադի մի շարք պաշտոնատար անձանց հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես ԵՄ և ՆԱՏՕ-ի շրջանակում, այնպես էլ պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպման ընթացքում հյուրընկալող կողմը ներկայացրել է մանրամասներ Իտալիայի Հանրապետության զինված ուժերում իրականացվող միջոցառումների, ինժեներական զորքերի պատրաստության, մասնագետների ուսուցման, վարժանքների ու մարզումների անցկացման, ինչպես նաև խաղաղապահ առաքելությունների ընթացքում ինժեներական ստորաբաժանումների աշխատանքների վերաբերյալ:

Գեներալ-լեյտենանտ Կարեն Գրիգորյանը Հայաստանի Հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավարության անունից շնորհակալություն է հայտնել հրավերի և ընդունելության համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում