Ավստրալիան հաստատել է սոցցանցերի արգելքը մինչև 16 տարեկանների համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ավստրալիան կարգելի մինչև 16 տարեկան երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից. երկրի խորհրդարանը հաստատել է համապատասխան օրենքը, որն ամենախիստն է աշխարհում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։ 

Նոյեմբերի 28-ի երեկոյան օրինագիծը 34 կողմ, 19 դեմ ձայնով ընդունել է Սենատը։ Այնուհետև օրինագիծը վերադարձել է Ներկայացուցիչների պալատ, որտեղ ընդունվել է նոյեմբերի 29-ի առավոտյան:

Արգելքը, որն ուժի մեջ չի մտնի առնվազն 12 ամիս, կարող է տեխնոլոգիական ընկերություններին տուգանել մինչև 50 միլիոն ավստրալիական դոլարով (32,5 միլիոն դոլար), եթե նրանք չհետևեն օրենքին:

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզն ասում է, որ օրենսդրությունն անհրաժեշտ է երիտասարդներին սոցիալական մեդիայի «վնասներից» պաշտպանելու համար, ինչին արձագանքել են շատ ծնողական խմբեր:

Սակայն քննադատներն ասում են, որ դեռ անպատասխան են մնացել այն հարցերը, թե ինչպես կգործի արգելքը, և ինչպիսին կլինի դրա ազդեցությունը գաղտնիության և սոցիալական հաղորդակցության վրա:

Օրենսդրությունը չի հստակեցնում, թե որ սոցիալական հարթակները կարգելափակվեն։ Այդ որոշումը կընդունի ավելի ուշ Ավսրալիայի հաղորդակցությունների նախարարը։ Այնուամենայնիվ, նախարար Միշել Ռոուլանդը հայտարարել է, որ արգելքը կտարածվի Snapchat, TikTok, Facebook, Instagram և X սոցիալական ցանցերի վրա։ Արգելքը չի տարածվի խաղերի և հաղորդագրությունների հարթակների, ինչպես նաև այն կայքերի վրա, ուր մուտք գործելու համար օգտահաշիվ պետք չէ, օրինակ, ամենայն հավանականությամբ, YouTube-ի։

Ավստրալիան նախատեսում է տարիքը ստուգելու այնպիսի համակարգ, որը կարող է ներառել կենսաչափական տվյալներ կամ այլ նույնականացում՝ արգելքն իրագործելու համար։

Հայերեն

Գերմանիան 50 միլիոն եվրո մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Իրաքը հայտարարել է, որ Իրանը թույլատրել է որոշ իրաքյան նավթատար նավերի տարանցիկ անցնել Հորմուզի նեղուցով

Երևանում կկառուցվի թենիսի 4 կորտ և ֆուտբոլի ու բասկետբոլի համար նախատեսված մարզադաշտ

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան

Օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 23-24-ին կբարձրանա 5-6 աստիճանով

Ալավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզ համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը պետշահերի հայցեր կներկայացնի դատարան

ՀՀ քաղաքացիներն օգտվել են Հայաստան վերադարձի չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու համար տրամադրվող աջակցությունից

Ծովազարդ-Գավառ ճանապարհահատվածում ընթանում են միջին նորոգման աշխատանքներ

ՊԵԿ-ում կրիպտոակտիվների և բլոկչեյն տեխնոլոգիաների ոլորտի կարգավորումների ու ռիսկերի կառավարման վերաբերյալ քննարկում է անցկացվել