Ռուսաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում Ռուսաստանի և Հնդկաստանի ռազմական ղեկավարության ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում կայացել է ռազմական համագործակցության աշխատանքային խմբի IV նիստը։ Կողմերը պայմանավորվել են ընդլայնել փոխգործակցությունը պաշտպանական ոլորտում, այդ թվում՝ համատեղ զորավարժությունների անցկացման բնագավառում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը։

«Աշխատանքային խումբն ընդգծել է ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում գիտելիքների շարունակական փոխանակման և համագործակցության կարևորությունը: Այն նաև պայմանավորվել է ընդլայնել համատեղ զորավարժությունները երկու ուժերի միջև օպերատիվ համագործակցության հետագա ամրապնդման համար», - ասվում է հնդկական գերատեսչության հայտարարության մեջ:

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը նշել է, որ երկու երկրները բազմաթիվ համատեղ զորավարժություններ են անցկացրել ցամաքում, օդում և ծովում։

Հնդկաստանը և Ռուսաստանը 2000 թ. ստորագրել են ռազմավարական գործընկերության հռչակագիր, որը 2010 թ. բարձրացվել է մինչև հատուկ արտոնյալ ռազմավարական գործընկերության մակարդակ: Աշխատանքային խմբի հանդիպումը, որը կարևոր համաժողով է Հնդկաստան-Ռուսաստան պաշտպանական համագործակցության համար, հարթակ է առկա ռազմական պարտավորությունները գնահատելու համար և համագործակցության նոր բնագավառներ է սահմանում ի հայտ եկած անվտանգության խնդիրները լուծելու համար:

Հայերեն Русский

Երևանում անցկացվող COP17 համաժողովի վերջին պաշտոնական լիագումար նիստերն են ընթանում

Նարեկ Կարապետյանը երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ է համարում երաշխիքներն ու տարածաշրջանային հավասարակշռությունը

Շրջակա միջավայրի պաշտպանությունը նաև մարդու իրավունքների պաշտպանության հարց է. Երևանում քննարկվել է դատական համակարգի դերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրեր. ինչ պետք է իմանալ մինչև վերջնաժամկետը

Միրզոյանի՝ հանրաքվեով նոր Սահմանադրության մերժման դեպքում հրաժարականի առաջարկը համաձայնեցված չէ. ԱԺ նախագահ

Կենսաչափական փաստաթղթերի նոր համակարգը և վիզաների ազատականացման հեռանկարը

Կատարցի միջնորդները վերադարձել են Թեհրան՝ ԱՄՆ-Իրան բանակցությունները խթանելու նպատակով. Reuters

ԱԺ նախագահն ընդդիմությանն առաջարկել է աջակցել նոր Սահմանադրության հարցը հանրաքվեի դնելուն