Վրաստան

Վրաստանի խորհրդարանը հաստատեց կառավարության կազմը՝ Կոբախիձեի գլխավորությամբ

1 րոպեի ընթերցում

Վրաստանի խորհրդարանը հաստատեց կառավարության կազմը՝ Կոբախիձեի գլխավորությամբ

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանի պատգամավորները կողմ են քվեարկել նոր կառավարության կազմին՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ և վստահություն են հայտնել նրա առաջիկա չորս տարվա ծրագրին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։

Կառավարությանը վստահություն հայտնելու օգտին քվեարկել է 84 պատգամավոր։ Ոչ ոք դեմ չի արտահայտվել։

Վրաստանի արտաքին գործերի նախարար է նշանակվել Մակա Բոճորիշվիլին, պաշտպանության նախարար՝ Իրակլի Չիքովանին, ներքին գործերի նախարար՝ Վախթանգ Գոմելաուրին։

Խորհրդարանի նիստին մասնակցել են միայն իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչները։ Ընդդիմությունը չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները և չի մասնակցում նիստերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում