ՀԱՊԿ-ի երկրների ԱԳՆ և ՊՆ ղեկավարները և ԱԽ քարտուղարները քննարկել են ռազմաքաղաքական իրավիճակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, Անվտանգության խորհուրդների քարտուղարները Աստանայում կայացած նիստում որոշում են ընդունել դաշնակցային հարաբերություններն ամրապնդելու վերաբերյալ և քննարկել ռազմաքաղաքական իրավիճակը պատասխանատվության գոտում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram-ում հաղորդագրություն է տարածել ՀԱՊԿ-ը։

Նիստին մասնակցել են նաև կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը և ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը։ Մասնակիցները կարծիքներ են փոխանակել «հավաքական անվտանգության տարածաշրջաններում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի շուրջ, քննարկել համագործակցության արդյունքները և հավաքական անվտանգության համակարգի հետագա զարգացման հեռանկարները»։

Հատուկ ուշադրություն է դարձվել 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի համատեղ տոնակատարության նախապատրաստման հարցերին:

Բացի այդ, հաստատվել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից քննարկման ներկայացված մի շարք փաստաթղթեր, ինչպես նաև «որոշումներ են ընդունվել՝ ուղղված դաշնակցային կապերի հետագա ամրապնդմանը, արտաքին քաղաքական համակարգման մեծացմանն ու հավաքական ուժերի զարգացմանը»։

Նիստի ընթացքում ստորագրվել է համատեղ փաստաթղթերի ընդարձակ փաթեթ, որն ընդգրկում է ավելի քան 17 որոշման նախագիծ, այդ թվում՝ հավանություն է տրվել «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման մասին» ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագծին:

Հայերեն Español

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար