Քաղաքականություն

Հայաստանի հետ սկզբունքորեն համաձայնեցված է Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու հարցը. Զախարովա

1 րոպեի ընթերցում

Հայաստանի հետ սկզբունքորեն համաձայնեցված է Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու հարցը. Զախարովա

ՄՈՍԿՎԱ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու հարցը ՀՀ իշխանությունների հետ սկզբունքորեն համաձայնեցված է:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 27-ին կայացած ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: 

Մեկնաբանելով գործընթացի վերաբերյալ զարգացումները՝ ռուս պաշտոնյան նշել է, որ այժմ հայկական կողմից սպասում են վերջնական հաստատման, քանի որ ՌԴ ԱԳՆ-ն համապատասխան փաստաթղթերն արդեն ուղարկել է:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում