Քաղաքականություն

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանդիպում է ունեցել Վասիլիս Մարագոսի հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանդիպում է ունեցել Վասիլիս Մարագոսի հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ: 

«Արմենպրես»-ը վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից տեղեկանում է, որ Արայիկ Հարությունյանը գոհունակությամբ նշել է՝ Հայաստան-ԵՄ հարաբերություններն ունեն ինտենսիվ բնույթ: Այդ առումով նա ընդգծել է ԵՄ հետևողական աջակցությունը Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման գործում: 

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը կարևորել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, տարբեր ոլորտներում կարողությունների զարգացմանը միտված համատեղ ծրագրերը, ԵՄ աջակցությունը ռազմավարական հաղորդակցության նոր ճարտարապետության ձևավորման գործում: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ տնտեսական փոխգործակցության, ինչպես նաև ընթացիկ ծրագրերի շուրջ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում