Իրանը մտադիր է ուրանի հարստացման համար մի քանի հազար ցենտրիֆուգ գործարկել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը պատրաստ է հայրենական արտադրության մի քանի հազար նոր առաջադեմ ցենտրիֆուգ գործարկել՝ ի պատասխան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի վերջերս ընդունած բանաձևի:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է իրանական Press TV-ից, այդ մասին հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին Պորտուգալիայում հանդիպման ժամանակ հայտնել է իր իսպանացի գործընկեր Խոսե Մանուել Ալբարեսին։

Արաղչին նշել է, որ խոսքը պատասխան միջոցի մասին է «հակաիրանական» բանաձևին, որն առաջարկվել է Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Ֆրանսիայի կողմից, և որին աջակցում է ԱՄՆ-ն։

Ավելի վաղ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը (ԻԱԷԿ) և Արտաքին գործերի նախարարությունը համատեղ հայտարարություն էին տարածել՝ դատապարտելով ԱԷՄԳ-ի կողմից ընդունված բանաձևը և նշելով, որ դրան ի պատասխան՝ նոր ցենտրիֆուգներ կգործարկվեն։ 

Իրան

Իրանը նոր ցենտրիֆուգներ կգործարկի՝ ի պատասխան ԱԷՄԳ-ի բանաձևի

ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհուրդը բանաձև է ընդունել, որով քննադատում է Իրանին միջուկային խնդրի շուրջ համագործակցության բացակայության համար։ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և ԱՄՆ-ի կողմից ներկայացված տեքստը հավանության է արժանացել 35 երկրից 19-ի կողմից։ Ռուսաստանը, Չինաստանը և Բուրկինա Ֆասոն դեմ են քվեարկել, իսկ 12 երկիր ձեռնպահ է մնացել։ Բանաձևն ԱԷՄԳ-ից պահանջում է մինչև 2025 թ. գարուն «համապարփակ» զեկույց պատրաստել Իրանի վերաբերյալ։ 

Իրան

ԱԷՄԳ Կառավարիչների խորհուրդն ընդունել է Իրանին առնչվող նոր բանաձև

ԱԷՄԳ-ն Իրանին կոչ է արել «տեխնիկապես արժանահավատ բացատրություններ» տրամադրել Թեհրանի մերձակայքում գտնվող Վարամին և Թուրկուզաբադ օբյեկտներում վերամշակված ուրանի մասնիկների առկայության մասին:

Բացի այդ, բանաձևում Իրանին կոչ է արվում ՄԱԿ-ի դիտորդական մարմնին տեղեկացնել այս միջուկային նյութի գտնվելու վայրի մասին և ԱԷՄԳ-ի տեսուչներին իրանական միջուկային բոլոր օբյեկտներ մուտքի հնարավորություն տրամադրել:

Հայերեն Français Русский

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն

Զապորոժիեում ռուսական ավիահարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը

Երևանը տոնում է 2808–ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը