Աշխարհ

Գուտերեշը դատապարտել է հակահետևակային ականների մատակարարումներն Ուկրաինային

1 րոպեի ընթերցում

Secretary-General of the United Nations Antonio Guterres attends an interview at the U.N. headquarters in New York City, U.S., September 11, 2024. REUTERS/David 'Dee' Delgado
Secretary-General of the United Nations Antonio Guterres attends an interview at the U.N. headquarters in New York City, U.S., September 11, 2024. REUTERS/David 'Dee' Delgado

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դեմ է արտահայտվել ռուս-ուկրաինական հակամարտությունում հակահետևակային ականների կիրառմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրա հայտարարությունը տարածվել է ՄԱԿ-ի կայքում։

«Հակահետևակային ականները հստակ և իրական վտանգ են ներկայացնում քաղաքացիական բնակչության համար: Նույնիսկ մարտական գործողությունների դադարեցումից հետո այդ սարսափելի և ոչ ընտրողական զենքը կարող է մնալ, ահի մեջ պահել մարդկանց սերունդների», - գրված է հայտարարության մեջ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև աշխարհի ղեկավարներին կոչ է արել միանալ Հակահետևակային ականներն արգելման Օտտավայի կոնվենցիային, որը 1999 թվականին ուժի մեջ մտնելու պահից ստորագրել է 164 պետություն:

Օրերս Պենտագոնը հայտնել էր, որ ԱՄՆ վարչակազմն արտոնել է հակահետևակային ականների կիրառումն Ուկրաինայում։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում