Եվրոպա

Փոթորկի պատճառով Ֆրանսիայի 9 դեպարտամենտում վտանգի նարնջագույն մակարդակ է սահմանվել

1 րոպեի ընթերցում

Փոթորկի պատճառով Ֆրանսիայի 9 դեպարտամենտում վտանգի նարնջագույն մակարդակ է սահմանվել

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բերտ» փոթորկի պատճառով Ֆրանսիայում սահմանափակվել է երկաթուղային հաղորդակցությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Le Figaro-ն:

Ըստ հրապարակման՝ SNCF երկաթուղային ընկերությունը նախազգուշացնում է էլեկտրագնացքների երթևեկության չեղարկման և արագընթաց գնացքների երթևեկության սահմանափակման մասին։ Բացի այդ, առանձին գծերում սահմանվել է առավելագույն արագություն։

Այս միջոցառումները վերաբերելու են Օվեռն Ռոն Ալպերի տարածաշրջանի մեծ մասին:

Սաստիկ քամիների պատճառով երկրի կենտրոնական և արևելյան հատվածների ինը դեպարտամենտում գործում է եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ։ Ըստ օդերևութաբանների տվյալների՝ քամու արագությունն այնտեղ կարող է հասնել 33 մ/վրկ-ի։

Ավելի վաղ «Բերտ» փոթորիկը, որն ուղեկցվում էր անձրևներով, թաց ձյունով և ուժեղ քամով, մոլեգնում էր Իռլանդիայում և Մեծ Բրիտանիայում։ Փոթորիկը հինգ մարդու կյանք է խլել, խաթարել երթևեկությունը, տասնյակ հազարավոր մարդկանց թողել առանց էլեկտրականության։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում