Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանի զգալի նվազում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում նոյեմբերի 24-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, նոյեմբերի 25-28-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։

«Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում մինչև 17-20մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում նոյեմբերի 24-ի և 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։

Հայերեն Русский

Հութիները նախազգուշացում են արել Մեծ Բրիտանիային՝ Սաուդյան Արաբիայի նոր հարվածների ֆոնին

ԱԺ փոխնախագահը նոր Սահմանադրության նախագծով խորհրդարանի լիազորությունների ընդլայնում է տեսնում

ԱՄՆ-ում Գոհաբանության օրը հեղեղումների հետևանքով հարյուրավոր չվերթեր են չեղարկվել, շուրջ 1 մլն տուն հոսանքազրկվել է

Հայաստան-Վրաստան իրավական համաժողովի շրջանակում ստորագրվել է համագործակցության ծրագիր

Ծովազարդում տարեցների ժամանցի համար խաղարան է կառուցվում

ԱԺ փոխնախագահն ընդունում է նոր Սահմանադրությունում քաղաքացիությունից զրկելու դրույթի չարաշահման ռիսկը

Անմահ գրողը. Եղիշե Չարենցի հիշատակի օրը մտավորականները ծաղիկներ խոնարհեցին նրա հուշարձանին

Վարչապետի առաջարկը կկորցնի ուժն արտահերթ ընտրությունների գնալու դեպքում. Վահագն Ալեքսանյան

ՀՀ քաղաքացիների շրջանում աճել է ներքին զբոսաշրջության նկատմամբ հետաքրքրությունը․ 5-րդ տարին անընդմեջ անցկացվեց «Ճանաչի՛ր Հայաստանը» զբոսաշրջային ցուցահանդեսը

Գավառի կրթամշակութային հաստատությունների սաները մրցանակներով են վերադարձել հանրապետական ու միջազգային մրցույթներից