Բրազիլիան հետաքրքրված է Հայաստանի հետ բազմաշերտ գործակցություն ծավալել տեխնոլոգիական ոլորտի հնարավոր բոլոր ուղղություններով. դեսպան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է նախարարության գործունեության շրջանակներն ու իրականացվող ծրագրերը, այդ թվում օրենսդրական նախաձեռնությունները՝ միտված ոլորտի զարգացմանը և առաջընթացին։

Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև տեխնոլոգիական ոլորտում համագործակցության վերաբերյալ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություններին և նախորդ հանդիպման ընթացքում ներկայացված առաջարկություններին։

Դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան ընդգծել է, որ Բրազիլիայի ոլորտային համապատասխան նախարարությունը հետաքրքրված է Հայաստանի հետ բազմաշերտ գործակցություն ծավալել տեխնոլոգիական ոլորտի հնարավոր բոլոր ուղղություններով։ Դեսպանը նաև նշել է, որ բրազիլական մի շարք ընկերություններ ևս հետաքրքրված են հայկական ընկերությունների հետ համագործակցելու հնարավորություններով։

Քննարկել են ճարտարագիտության, թվայնացման, արհեստական բանականության, կիբեռանվտանգության, տիեզերական տեխնոլոգիաների, հետազոտությունների և մշակումների (R&D), գիտության, նորարարության, մի շարք այլ ոլորտներով և ուղղություններով գործակցության ընդլայնման, փոխշահավետ ծրագրերի իրականացման հեռանկարներն ու հնարավորությունները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում երկուստեք գործուն քայլեր իրականացնել՝ համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններն առավել առարկայական փուլ տեղափոխելու համար։

 

Հայերեն

Վան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է Հոնկոնգում

Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ

Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս երեք ամսով

Երևանում Արամ Խաչատրյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Բուլղարիայի ափերի մոտ ԱԹՍ-ի հարվածից նավ է խորտակվել, 11 նավաստի անհետ կորել է

ՀՀ ԱԺ նախագահն ու Բելգիայի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները

Զելենսկին հայտարարել է, որ Կիևի վրա հրթիռային հարձակումից առաջ Ուկրաինան գործընկերներից նախազգուշացում չի ստացել

Իսրայելը հետ է ուղարկել եթովպական ինքնաթիռը՝ ինդոնեզացի օդաչուի պատճառով. Ynet

Երևանում բացահայտվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք

Երևանի ավագանին Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհեց