Դպրոցների կառուցման ծրագրերը ժամանակին իրականացնելու համար ստեղծվում են նպաստավոր պայմաններ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 300 դպրոց կառուցելու, հիմնանորոգելու կամ վերակառուցելու ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքների ժամանակին իրագործման համար ստեղծվում են նպաստավոր պայմաններ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից, ընդգծելով, որ ՀՀ կառավարության հոկտեմբերի 31-ի 1716-Ա որոշմամբ շինարարության կապալառու կազմակերպություններին ընձեռվում է հնարավորություն մինչև շինարարության թույլտվության ստացումը շինարարական հրապարակում պահեստավորել նախնական աշխատանքների համար անհրաժեշտ շինանյութը՝ դրա դիմաց պատվիրատուից ստանալով վճարում: 

Հնարավորությունը տարածվում է միայն Քաղաքաշինության կոմիտեի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից կնքված այն պայմանագրերի վրա, որոնց պարագայում շինարարական աշխատանքները դեռևս չեն մեկնարկել, քանի որ շինարարության թույլտվությունների ստացումը դեռ ընթացքի մեջ է։

Ինչպես նշում է Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետի տեղակալ Մասիս Աղայանցը, շինարարը շինհրապարակում պահեստավորելու է մեկնարկային փուլի՝ մինչև 0 նիշը նախատեսված հիմքի, հիմնակմախքի աշխատանքների համար անհրաժեշտ շինանյութը՝ պարտավորվելով պահպանել որակական հատկանիշները և քանակը։ Տեխնիկական ու հեղինակային հսկողություն իրականացնող ընկերությունները կազմելու են արձանագրություն՝ ծավալաթերթ-նախահաշվին համապատասխան շինանյութերի առկայության վերաբերյալ, որը պատվիրատուն ստորագրելու է 10-օրյա ժամկետում՝ վճարումները կատարելով՝ ըստ սահմանված ժամանակացույցի։

«Դպրոցների շինարարական ծրագրերն իրականացվում են տիպարային նախագծերով՝ տեղանքից կախված կատարելով տեղակապման աշխատանքներ։ Իսկ դպրոցների ցանկը հաստատված է ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N2093-Ն որոշմամբ, և հստակեցված են կառուցման վայրերը։ Ուստի, հնարավորություն է ստեղծվում մոտ 1-2 ամիս ժամանակ տնտեսել՝ մինչև շինարարության թույլտվության ստացումը կազմակերպելով նախնական աշխատանքների համար անհրաժեշտ շինանյութերի պահեստավորումը, փաստաթղթային ձևակերպումների իրականացումը»,-ընդգծել է Մասիս Աղայանցը։ 

Ըստ նրա՝ այս եղանակով համաձայնագրեր կկնքվեն կոմիտեի համակարգմամբ իրականացվող 14 ծրագրերի դեպքում։

Հայերեն

Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները

Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ 18 ստորաբաժանում կաշխատի՝ ՏԻՄ ընտրությունների թեկնածուներին տեղեկանքներ տրամադրելու համար

Սաուդյան Արաբիան հայտարարել է օդային սպառնալիքի մասին․ Էր Ռիադում պայթյուններ են լսվել

Սեպտեմբերի 21-ին Երևանի կենտրոնում երթևեկության սահմանափակումներ կգործեն

Լիեժում օծվել է հայազգի զոհերի հիշատակին նվիրված խաչքար

Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը

Ուկրաինան հայտնել է ռուսական հարվածներից մեկ զոհի և վիրավորների, Ռուսաստանը՝ ուկրաինական 328 ԱԹՍ խոցելու մասին

Բայանդուրում բնակավայրում կառուցվում է նոր և ժամանակակից բազմաֆունկցիոնալ մարզադաշտ

Թենեսի Ուիլյամսի «Ապակե գազանանոց»-ով մեկնարկեց Գյումրիի դրամատիկական թատրոնի 161-րդ թատերաշրջանը

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մշտական վերահսկողություն է ստացել Գրենլանդիայի անվտանգության նկատմամբ