«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի երեխաները՝ IDBank-ում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթական ծրագրի 10 մասնակիցներ այցելեցին IDBank, ծանոթացան կառույցին ներսից և հանդիպում ունեցան Բանկի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի հետ, ով հանդիսանում է Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ IDBank-ից հիշեցնում են, որ շուրջ երկու տարի առաջ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթական ծրագիրը «Մի դրամի ուժի» շահառուն էր, իսկ Բանկի և Իդրամի հետ համագործակցության արդյունքում ընկերություններն ավելի քան 6 միլիոն դրամ էին նվիրաբերել հիմնադրամի ծրագրերի իրականացմանը։ Բացի այդ, IDBank-ը մշտապես հիմնադրամի կողքին է տարբեր նախաձեռնություններում։ 

Հանդիպման ընթացքում երեխաները պատմեցին իրենց ստեղծագործական ձեռքբերումների ու հաղթանակների մասին, լսեցին մոտիվացնող խոսքեր։ Այնուհետև IDBank-ի վարչության նախագահը երեխաների հետ ունեցավ  ֆինանսական գրագիտության թեմայով հետաքրքիր զրույց։ 

«Շատ ուրախ էինք հյուրընկալել մեր տաղանդավոր երեխաներին հենց մեր հարկի տակ։ Մենք ունեցել ենք շատ գեղեցիկ համագործակցություն մի քանի տարբեր նախաձեռնությունների, ինչպես նաև «Մի դրամի ուժի» շրջանակում, և այսօրվա հանդիպումը վկայում է, որ մենք մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահում մեր շահառու ծրագրերի մասնակիցներին։ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը շատ կարևոր գործ է անում՝ կրթելով երեխաներին։ Մենք էլ որոշեցինք նպաստել այդ գործընթացին և ֆինանսական գրագիտության մասին խոսել: 21-րդ դարում, բազմաթիվ գիտելիքների, ունակությունների հետ մեկտեղ մեր երեխաներին նաև ֆինանսական գրագիտության հիմունքներն է կարևոր սովորեցնել, և երեխաների այսօրվա ոգևորիչ արձագանքը հենց դրա մասին է վկայում»,- նշեց IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։ 

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանի խոսքով՝ IDBank և Իդրամ ընկերությունների հետ համագործակցության շնորհիվ հիմնադրամի շահառու երեխաներն ունեցել են բազմաթիվ կրթական ու զարգացնող ծրագրեր։  «Շատ-շատ են ծրագրերը, որոնք կարողանում ենք իրականացնել միասին, և շատ շնորհակալ են դրա համար։ Ինչ վերաբերում է այսօրվա միջոցառմանը, ապա հանդիպումների այս ձևաչափը նոր ենք սկսել, քանի որ ցանկանում ենք ծանոթացնել երեխաներին այն մարդկանց ու գործընկերների հետ, ովքեր ներդրում են կատարում իրենց կրթության ու զարգացման մեջ։ Նաև մեր գործընկերներն են անձնապես ծանոթանում մեր երեխաների հետ, ճանաչում իրենց շահառուներին։ Ցանկացած մասնագիտությամբ մարդ պետք է լինի ֆինանսապես կրթված, իսկ երբ ֆինանսների մասին տեղեկությունը երեխաները ստանում են առաջին դեմքերից, այն շատ ավելի ընկալելի ու հիշվող է դառնում»։ 

Ավանդույթի համաձայն, միջոցառմանը ներկա է եղել նաև ֆինանսների աշխարհում երեխաների հավատարիմ ուղեկից և ընկեր Իդրամ Ջունիորն, ով իր նվերներով երեխաների համար կարևոր օրը  վերածեց տոնի։ 

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Հայերեն English Русский

Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ

Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ

ԱՄՆ-ն և Իրանը Պարսից ծոցում կրկին փոխանակվել են հարվածներով

ՀՀ-ին կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար

Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա

Արամ Խաչատրյանի ծննդյան առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի շիրիմին

Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851