Գիտություն

Neuralink իմպլանտի կլինիկական փորձարկումներն առաջին անգամ կանցկացնեն ԱՄՆ-ի սահմաններից դուրս

2 րոպեի ընթերցում

Neuralink իմպլանտի կլինիկական փորձարկումներն առաջին անգամ կանցկացնեն ԱՄՆ-ի սահմաններից դուրս

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իլոն Մասկին պատկանող Neuralink ընկերության ուղեղի իմպլանտն առաջին անգամ կթեստավորեն ԱՄՆ-ի սահմաններից դուրս: Հետազոտությունները տեղի կունենան Տորոնտոյի համալսարանին կից Կանադայի University Health Network (UHN) հիվանդանոցների պետական ցանցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է UHN-ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Կանադայում փորձարկումը ենթադրում է Neuralink սարքի փոխպատվաստում, ինչը «կարևոր ուղենիշ կդառնա բժշկական հետազոտությունների բնագավառում»: Դրա համար UHN-ն ստացել է Կանադայի առողջապահության նախարարության համապատասխան թույլտվությունը: 

Ըստ հրապարակման՝ ուսումնասիրության նպատակն է գնահատել իմպլանտի և վիրաբուժական ռոբոտի անվտանգությունը, ինչպես նաև որոշել անլար համակարգչի ֆունկցիոնալությունը, որը թույլ կտա բոլոր վերջույթների անդամալուծությամբ տառապող մարդկանց  կառավարել սարքերը մտքերի միջոցով։

Neuralink ստարտափը ստեղծվել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի կողմից 2016 թ. հուլիսին։ 2024 թ. հունվարի 28-ին Neuralink-ն առաջին անգամ իմպլանտ է պատվաստել մարդու ուղեղում: 

Օգոստոսի սկզբին Մասկը հայտարարել է, որ իմպլանտ է պատվաստվել երկրորդ հիվանդին։ Սարքն անդամալույծ մարդուն թույլ է տալիս կառավարել համակարգիչը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում