Կոբախիձեն կրկին առաջադրվել է վարչապետի պաշտոնի համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրակլի Կոբախիձեն կրկին առաջադրվել է Վրաստանի վարչապետի թեկնածու՝ երկրում հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը՝ վկայակոչելով իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեին։

«Ինչպես գիտեք, մեր կանոնադրության համաձայն՝ կուսակցության պատվավոր նախագահն ունի վարչապետի թեկնածու առաջադրելու լիազորություն։ Հավանաբար, առանձնակի անակնկալ չի լինի, որ Բիձինա Իվանիշվիլին որպես վարչապետի թեկնածու ներկայացրեց Իրակլի Կոբախիձեին։ Բնականաբար, դրան լիովին աջակցեց Քաղաքական խորհուրդը», - նշել է Մդինարաձեն քաղխորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում։

Հոկտեմբերի 26-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ հավաքելով ձայների 53,93%-ը և խորհրդարանում ստանալով 150 մանդատից 89։ Խորհրդարան են անցել նաև չորս ընդդիմադիր կուսակցություններ, բայց նրանք չեն ճանաչում ընտրությունների արդյունքները և հրաժարվում են պատգամավորական տեղերից։ 

Հայերեն Русский

Բրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել է

Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը

ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը

Ամուլսարի ազդակիր համայնքներին տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար․ Գնել Սանոսյան

Վարչապետը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար