Սպորտ

Հայաստանը 5-րդ մեդալն է նվաճում Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Հայաստանը 5-րդ մեդալն է նվաճում Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ընթացող Զինվորականների ըմբշամարտի 37-րդ առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականը 5-րդ մեդալն է նվաճում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Զինվորականների ըմբշամարտի 37-րդ առաջնության մեկնարկային օրը Հայաստանի հավաքականից 77 կգ քաշային Աշոտ Խաչատրյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցեց Հորդանանի ներկայացուցիչ Ամրո Աբեդի հետ: Խաչատրյանը գերազանցեց մրցակցին 1:9 հաշվով` ժամանակից շուտ ավարտելով գոտեմարտը:

Ավելի վաղ Զինվորականների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր էին դարձել Սուրեն Աղաջանյանը ու Գասպար Տերտերյանը, բրոնզ էր նվաճել Հրաչյա Պողոսյանը և Էլեն Բաբաջանյանը դարձել էր արծաթե մեդալակիր:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում