Սուր շնչառական վարակներով պայմանավորված հոսպիտալացվել է շուրջ 440 բուժառու. մասնագետն իրավիճակը գնահատում է կայուն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում  սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը կայուն է: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը: 

«Չնայած սուր շնչառական վիրուսների  ակտիվ շրջանառությանը՝ վերջին երեք շաբաթների ընթացքում համաճարակային իրավիճակը գնահատվում է կայուն: Սուր շնչառական վարակներով հիմնական դեպքերն արձանագրվում են 0-ից 18 տարեկանների շրջանում: Նախորդ շաբաթ մի  փոքր ավելացել է հոսպիտալացված դեպքերի քանակը, այս դեպքում ևս դեպքերի գրեթե  95 տոկոսը արձանագրվել է 0-ից 18 տարեկանների շրջանում»,- ասաց  բժիշկ-համաճարակաբանը:

Նա նշեց ՝  շտապօգնության ընդհանուր կանչերի  յոթ տոկոսը կազմում են սուր  շնչառական վարակներով պայմանավորված  դեպքերը:

«Լաբորատոր հետազոտությունների արդյունքում այս պահին մենք ունենք հաստատված գրիպի Բ տեսակի հարուցիչ և այլ շնչառական վարակների հարուցիչներ՝  ադենովիրուս, ռինովիրուս  և  կորոնավիրուս»,- նշեց մասնագետը:

Խաչատրյանի խոսքով՝ նոյեմբերի 19-ի դրությամբ սուր շնչառական վարակներով պայմանավորված՝  հոսպիտալացվել է 441 բուժառու, որոնցից  26-ը  բուժում է ստանում վերակենդանացման բաժանմունքում: 

Անդրադառնալով երկրում  կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին՝ մասնագետն ասաց՝  այստեղ ևս  իրավիճակը կայուն է: Նախորդ 14 օրերի ընթացքում գրանցվել է հիվանդության դեպքերի  նվազում:

«Վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով հիվանդացության 40 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ևս ցածր է»,- նշեց մասնագետը՝ հավելելով, որ գրիպի և կորոնավիրուսի դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցը պատվաստվելն է:

Մասնագետը հատկապես ռիսկի խմբերում գտնվող անձանց հորդորեց պատվաստվել ՝բարդացումներից խուսափելու համար: Իսկ առհասարակ սուր շնչառական վիրուսներից պաշտպանվելու համար բժիշկ-համաճարակաբանը խորհուրդ տվեց հետևել ձեռքերի հիգիենային, վարակված քաղաքացու հետ չշփվել, մարդաշատ և փակ տարածքներում  կրել դիմակներ և, իհարկե, չզբաղվել ինքնաբուժությամբ: 

Հայերեն

Վրաստանը 20 տարով երկարաձգել է Ադրբեջանից գազի մատակարարման համաձայնագիրը

Բրիտանական ավիաբազա ներթափանցելու կասկածանքով ձերբակալվել է Լատվիայի երկու քաղաքացի

Փեզեշքիանը Պուտինի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ամրապնդման և ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ հարցեր

Երևանում մեկնարկեց Նորաձևության շաբաթը

Հայ մասնագետները COP17 համաժողովում շահագրգիռ կողմերին ներկայացնելու են կենսաբազմազանության պահպանման Հայաստանի արդյունավետ օրինակը

Թուրքմենստանում մեկնարկել է ԱՊՀ երկրների առաջնորդների ընդլայնված գագաթնաժողովը

Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել՝ Ուկրաինայի արևմտյան շրջաններին Ռուսաստանի հասցրած հարվածների պատճառով

Փաշինյանն ու Փեզեշքիանը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի

Տեխասի ռազմաբազայում հրաձգություն իրականացրած զինվորականը հրապարակայնորեն մահապատժի կենթարկվի

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը