Երևանում կայացավ Զինվորականների ըմբշամարտի 37-րդ աշխարհի առաջնության բացման արարողությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Զինվորականների ըմբշամարտի 37-րդ աշխարհի առաջնության բացման պաշտոնական արարողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բացման պաշտոնական արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Միջազգային ռազմական խորհրդի մի շարք պաշտոնյաններ: 

Բացման արարողությունը մեկնարկեց տեսաֆիլմով՝ ներկայացնելով հայկական ըմբշամարտի ձեռքբերումները և հայոց պատմությունը: Այնուհետ մասնակից երկրների մարզիկները դահլիճ դուրս բերեցին իրենց երկրի դրոշները: 

Ողջույնի խոսքով հանդես եկավ Ռազմական սպորտի միջազգային խորհրդի նախագահ, գնդապետ Ռոլիմ Նիլտոնը՝ հաջողություն մաղթելով մասնակից մարզիկներին: 

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բոլոր մարզիկներին մաղթեց մեծ հաջողություններ և հայտարարեց աշխարհի առաջնությունը բացված: «Սպորտը համախմբում է մարդկանց ազնիվ մրցակցության, արդար պայքարի, բարությանը ծառայող ուժի, գեղեցիկ նպատակներին միտված կամքի, համերաշխության, հանդուրժողականության և խաղաղության գաղափարի շուրջ: Եվ պատահական չէ, որ Հայաստանը և նրա մայրաքաղաք Երևանը երբեք չեն հեռանում իրենց մարզական ավանդույթներից»,- ասաց նախարար Պապիկյանը: 

Զինվորականների ըմբշամարտի 37- րդ աշխարհի առաջնությանը մասնակցում են 24 երկրի ներկայացուցիչներ։ Ընդհանուր առմամբ Հայաստան են ժամանել մոտ 400 մասնակից:

Հայերեն English Español Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար