Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահների վրա հարձակման մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի Ժամանակավոր ուժերի զորակազմի վրա նոյեմբերի 19-ին իրականացված հարձակումը, որի ընթացքում հրթիռներ են կիրառվել, ամենայն հավանականությամբ, «Հեզբոլլահ»-ի կողմից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ հարձակման հետևանքով վիրավորվել են ՄԱԿ-ի Ժամանակավոր ուժերի զորակազմից 4 գանացի «կապույտ սաղավարտներ», որոնցից երեքը հոսպիտալացվել են: Մի քանի խաղաղապահներ էլ վիրավորվել են վերջին շաբաթների ընթացքում։ 

«Հենց նույն օրը գնդակոծության է ենթարկվել նաև Ժամանակավոր ուժերի պարեկախումբը, որը բաղկացած էր ֆրանսիացի «կապույտ սաղավարտներից»։ Նրանցից ոչ ոք չի տուժել», - հայտարարել են նախարարությունում։

Ֆրանսիան հիշեցնում է, որ վերջին շաբաթներին մի քանի պարեկներ հայտնվել են նման տարբեր միջադեպերում, և կոչ է արել, որ երաշխավորվի խաղաղապահների անվտանգությունը և ազատ տեղաշարժի հնարավորությունն իրենց պատասխանատվության գոտում։ 

Ֆրանսիայի ԱԳՆ-ն նաև հրադադարի և բոլոր կողմերին  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձևի կատարման կոչ է արել` նշելով, որ դա միակ ուղին է, որը թույլ կտա իսրայելցի և լիբանանցի տեղահանված անձանց վերադառնալ իրենց տներ: 

2023 թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի հարձակմանը հաջորդած ռազմական գործողություններին զուգահեռ լիբանանյան «Հեզբոլլահ»-ը և Իսրայելը պարբերաբար փոխադարձ հարվածներ են իրականացրել։ 2024 թ. սեպտեմբերի 23-ին Իսրայելը «Հեզբոլլահ»-ի դեմ սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը Լիբանանի հարավում։ 

Հայերեն Русский

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ