Ուկրաինան կպարտվի պատերազմում, եթե ԱՄՆ-ն կրճատի օգնությունը. Զելենսկի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը տանուլ կտա Ռուսաստանի դեմ պատերազմը, եթե Վաշինգտոնը դադարեցնի ֆինանսավորումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա նոյեմբերի 19-ի երեկոյան ասել է Fox News-ի հետ հարցազրույցում։

Ուկրաինայի ղեկավարն ասել է, որ «շատ վտանգավոր կլինի, եթե մենք կորցնենք միասնությունը Եվրոպայում, իսկ ամենակարևորն Ուկրաինայի և ԱՄՆ-ի միասնությունն է»:

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր ընտրարշավի ընթացքում խոստացել է, որ կդադարեցնի ԱՄՆ-ի  մասնակցությունը պատերազմներին և փոխարենը հարկատուների փողերը կօգտագործի՝ բարելավելու ամերիկացիների կյանքը: Նա նաև ասել է, որ 24 ժամվա ընթացքում կավարտի Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը՝ չմանրամասնելով, թե ինչպես:

«Եթե նրանք կրճատեն (օգնությունը), ես կարծում եմ, որ մենք կպարտվենք», - ասել է Զելենսկին Fox News-ին։ - «Իհարկե, ամեն դեպքում մենք կմնանք, կպայքարենք, մենք ունենք մեր արտադրությունը, բայց դա բավարար չէ հաղթելու համար և կարծում եմ՝ բավարար չէ գոյատևելու համար»:

Հարցին՝ արդյոք Դոնալդ Թրամփը կկարողանա՞ ազդել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վրա՝ պատերազմը դադարեցնելու համար, Զելենսկին պատասխանել է. «Դա հեշտ չի լինի, բայց այո, նա կարող է, քանի որ նա ավելի ուժեղ է, քան Պուտինը»։

«Պուտինն ավելի թույլ է, քան ԱՄՆ-ն։ Միացյալ Նահանգների նախագահն ունի ուժ, հեղինակություն և զենք, և նա կարող է նվազեցնել էներգառեսուրսների գինը», - ասել է Զելենսկին: 

Միացյալ Նահանգներ

Պուտինը պատրաստ է Թրամփի հետ քննարկել Ուկրաինայում հրադադարի շուրջ համաձայնագիրը. Reuters

Զելենսկին նաև նշել է, որ Ուկրաինան «շատ բարդ շրջան» է անցնում մարտադաշտում։

Հիմնվելով սոցիալական դաշտերում տարածված տեսանյութերի և զորքերի տեղաշարժերի վերաբերյալ հաղորդագրությունների վրա՝ Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը եզրակացրել է, որ 2024 թվականին ռուսական ուժերը գրավել են Ուկրաինայի տարածքից 2700 քառ. կմ, մինչդեռ ամբողջ 2023 թվականի ընթացքում նրանք գրավել էին 465 քառ. կմ տարածք։ 

Ռուսական ուժերն արդեն սկսել են նաև դուրս մղել Կուրսկի մարզ ներխուժած ուկրաինական ուժերին։

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն 275 մլն դոլարի զենքի նոր փաթեթ է ուղարկում Կիևին. թույլատրվել է նաև հակահետևակային ականների մատակարարում. ԶԼՄ-ներ

 

Հայերեն Русский

Խիստ ցանկալի կլինի, որ Արթուր Օսիպյանի խափանման միջոցը փոխվի. Սրբուհի Գալյան

Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին

ԿԸՀ֊ն մեկ ընտրատեղամասում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում է ստացել

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը

Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ

Նոր բացահայտումներ, խուզարկություններ և ձերբակալություններ են սպասվում ընտրական հանցագործությունների գործերով․ ՀԿԿ նախագահ

«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը

Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել

ԿԸՀ-ն ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին․ մի շարք տեղամասերում վերահաշվարկ է իրականացվում․ ԿԸՀ նախագահ

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը