Ադրբեջան

Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ՝ Բաքվի «անընդունելի արտահայտությունների» պատճառով

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ՝ Բաքվի «անընդունելի արտահայտությունների» պատճառով

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիան նոյեմբերի 19-ին կանչել է երկրում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևային՝ COP29-ի համատեքստում «Ֆրանսիայի և եվրոպացիների հասցեին Ադրբեջանի իշխանությունների կողմից արված անընդունելի արտահայտությունների» պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի արտգործնախարարության հաղորդագրությունը։ 

«Ադրբեջանի թշնամական գործողությունները պետք է դադարեն», - նշված է հաղորդագրության մեջ։

Նախարարությունը չի հստակեցրել, թե խոսքը Բաքվի որ արտահայտությունների մասին է, սակայն Ֆրանսիայի էկոլոգիական անցման նախարար Անյես Պանիե-Ռունաշերը չեղարկել էր իր այցը COP29 այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիային մեղադրել էր Կարիբյան ծովի իր անդրծովյան տարածքներում «հանցագործությունների» մեջ:

COP29-ը՝ ՄԱԿ-ի կլիմայական փոփոխությունների շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովը, Ադրբեջանում մեկնարկել է նոյեմբերի 11-ին։ Այն կտևի մինչև նոյեմբերի 22-ը։   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում