Քաղաքականություն

Գերմանիայի արտաքին գործերի նախարարն աշխատանքային այցով կժամանի Հայաստան

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի արտաքին գործերի նախարարն աշխատանքային այցով կժամանի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն աշխատանքային այցով կժամանի Հայաստան։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ 

«Նոյեմբերի 19-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը: ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույց, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպում»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում