ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արա Մկրտչյանն ազատվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։
Արա Մկրտչյանը ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ էր նշանակվել 2024 թվականի հունիսից։