Իրավունք

Նորայր Շողիկյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական

1 րոպեի ընթերցում

Նորայր Շողիկյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրամանով Նորայր Շողիկյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Նորայր Շողիկյանը։ 

«Հարգելի գործընկերներ, սիրելի ընկերներ, թողնում եմ Արդարադատության նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնը:

Շնորհակալություն եմ հայտնում լրագրող գործընկերներիս, մամուլի քարտուղար կոլեգաներիս, նախարարության ամբողջ թիմին՝ շուրջ 9-ամսյա աշխատանքի համար: 

Մամուլի քարտուղարի պատասխանատու ու դժվարին աշխատանքն ինձ վստահելու համար շնորհակալ եմ նախկին նախարար Գրիգոր Մինասյանին:

Ուզում եմ նաև տեղեկացնել, որ նախարար Սրբուհի Գալյանի հրամանով՝ այսօրվանից զբաղեցնելու եմ Արդարադատության նախարարի խորհրդականի պաշտոնը»,- գրել է Շողիկյանը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում