Ռուսաստան

Մատվիենկոն ծրագրում է այցելել Հայաստան

1 րոպեի ընթերցում

Մատվիենկոն ծրագրում է այցելել Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ծրագրում է 2025 թվականին այցելել Հայաստան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Երևանում լրագրողներին հայտնել է Դաշնային խորհրդի փոխնախագահ, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը։

«Մենք ակնկալում ենք, որ հաջորդ տարի Հայաստանում տեղի կունենա Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Իվանովնա Մատվիենկոյի հանդիպումը: Նա ստացել է այդ հրավերը: Եվ մենք, իհարկե, պատրաստում ենք այդ այցը և հույս ունենք, որ այն կհամընկնի միջտարածաշրջանային համաժողովի հետ, որը կանոնավոր անցկացվում է երկու տարին մեկ անգամ: Այսինքն՝ մենք պատրաստվում ենք, համագործակցությունն ընթանում է, իմ կարծիքով, ակտիվորեն: Վստահ եմ, որ բոլոր հարցերը կլուծենք», - ասել է նա։

Վորոբյովի խոսքով՝ Մատվիենկոյի այցը սպասվում է «հաջորդ տարվա առաջին կամ երկրորդ եռամսյակի սկզբին»։ Վորոբյովը նաև տեղեկացրել է, որ Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա Սոչիում և նվիրված կլինի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում