Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով ժամանել է Վիետնամ

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով ժամանել է Վիետնամ

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Վիետնամի խորհրդարանի ղեկավար Չան Թհան Մանի հրավերով նոյեմբերի 17-ին պաշտոնական այցով ժամանել է Վիետնամ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Վիետնամի VNA գործակալությունը։ 

Ալեն Սիմոնյանի այցը Վիետնամ կշարունակվի մինչև նոյեմբերի 23-ը։ 

Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այցին՝ վիետնամական Vietnamnews-ը նշում է, որ Հայաստանի ու Վիետնամի միջև երկկողմ առևտրա-տնտեսական համագործակցությունը դրական նշաններ է սկսել ցույց տալ Եվրասիական տնտեսական միության և Վիետնամի միջև ազատ առևտրի համաձայնագրի  շնորհիվ։ Նշվում է, որ 2022 թվականին Հայաստանի ու Վիետնամի միջև առևտուրը հասել է 62․6 միլիոն դոլարի, ինչը 469 տոկոսով ավելի է 2021 թվականի ցուցանիշից, իսկ 2023 թվականին հասել է 342 միլիոն դոլարի, ինչն իր հերթին 516 տոկոսով ավելի է 2022 թվականի ցուցանիշից։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում