Մանկապարտեզներին սննդի մատակարարման վերաբերյալ քաղաքապետարանի պահանջները խիստ են լինելու. Տիգրան Ավինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետարանն էականորեն ավելացրել է վերահսկողությունը մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակի նկատմամբ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։  

«Մեզ համար շատ կարևոր է, թե ինչ սնունդ է մատակարարվում մեր մանկապարտեզներին։ Այս առումով ուզում եմ տեղեկացնել բոլոր մատակարարներին, որոնք տարիներ շարունակ ինչ-որ մի տրամաբանությամբ գործել և աշխատել են։ Ուզում եմ ասել, որ այլևս այդ տրամաբանությունները չեն աշխատում, այլևս նախկինում հանդուրժվող մոտեցումները սննդի որակի վերաբերյալ չեն կարող մեր կողմից ընդունվել։ 

Ուզում եմ այս պահից զգուշացնել՝  բոլոր այն իրավաբանական անձինք, որոնք որոշում են կայացնում մասնակցել Երևանի քաղաքապետարանի հայտարարած սննդի մատակարարման մրցույթներին, պետք է իմանան, որ մենք մեր պահանջներում էականորեն ավելի խիստ ենք և չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներին։ Սա ոչ միայն ֆինանսական, այլ նաև ուրիշ հետևանքներ կարող է ունենալ մատակարարների համար։ Եթե ռիսկ եք տեսնում, որ չեք կարողանում ապահովել որակով սնունդ, ես խորհուրդ կտամ զերծ մնալ այս գործընթացներին մասնակցելուց։  

Բոլոր այն արտադրողներին, որոնք գիտեն, որ իսկապես որակյալ սնունդ են մատակարարում, խորհուրդ եմ տալիս, որ մասնակցեն այս գործընթացներին, որովհետև մեր նպատակն է, որ մեր երեխաների համար հասանելի լինի միայն որակյալ սնունդ»,- նշեց Ավինյանը։

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան