Հայաստանի ֆուտբոլի ընտրանին հաղթեց Ազգերի լիգայի ենթախմբի վերջին խաղում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ազգերի լիգայի C4 ենթախմբի որակավորման վերջին տուրում Հայաստանի հավաքականն արտագնա խաղում մրցեց Լատվիայի ընտրանու հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկային րոպեներին երկու թիմերն ակտիվ էին թե պաշտպանությունում և թե հարձակման գծում: Խաղակեսի միջնամասում առավել վտանգավոր գրոհում էր Լատվիայի հավաքականը: Իսկ արդեն խաղակեսի վերջին 9 րոպեներին Հայաստանի ընտրանին էր տիրել նախաձեռնությանը: Առաջին կեսում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց:

Երկրորդ կեսի մեկնարկին` 47-րդ րոպեին, ստանալով Լուկաս Սելարայանի փոխանցումը` Էդուարդ Սպերցյանը գլխի շեշտակի հարվածով բացեց հանդիպման հաշիվը: 

Լատվիայի հավաքականի հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը խաղի 71-րդ րոպեին: Գոլն իր ակտիվում գրանցեց Ուլդրիկիսը: Բայց Հայաստանի ընտրանին 75-րդ րոպեին կրկին առաջ անցավ հաշվի մեջ: Վերջին պահին գնդակը Լատվիայի դարպասն ուղարկեց Արթուր Միրանյանն, ով իր անդրանիկ գնդակը խփեց հավաքականում:

Լատվիա-Հայաստան` 1:2:

Հայաստանի հավաքականը մրցաշարային աղյուսակում գրավեց 2-րդ հորիզոնականը: Այս խմբում 16 միավորով առաջին տեղում Հյուսիսային Մակեդոնիան է: Ֆարերյանը կղզիները 3-րդն է, իսկ Լատվիան վերջին տեղում է:

Հայերեն العربية

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարն ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը

Ուկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթաց

Աբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիները

Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Վճռաբեկ դատարանը բեկանել է Դավիթ և Գոռ Համբարձումյաններին վերաբերող Վերաքննիչ դատարանի որոշումը

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավը