Մեծ Բրիտանիան հայտնել է նորագույն թևավոր հրթիռի հաջող փորձարկման մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է նորագույն  թևավոր հրթիռի փորձարկման մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես նշված է Միացյալ թագավորության ՊՆ կայքում տարածված հաղորդագրության մեջ, տուրբոռեակտիվ շարժիչով թևավոր հրթիռի փորձարկումը հաջողությամբ է ավարտվել. այն արձակվել է Շվեդիայի Vidsel փորձարկման հարթակից BAE Systems-ի կողմից շահագործվող «Թայֆուն» ինքնաթիռից: 

Նշվում է, որ SPEAR հրթիռը, որն ունի 100 կմ-ից ավելի հեռավորության վրա գտնվող թիրախները խոցելու ունակություն, այդ թվում՝ նախատեսվում է հակաօդային պաշտպանության, նավերի, տանկերի, պաշտպանված կառույցների և արագ շարժվող մեքենաների դեմ օգտագործելու համար: Շահագործման հանձնելուց հետո այն կտեղադրվի բրիտանական F-35B կործանիչների վրա և թույլ կտա զինվորականներին թիրախներ խոցել ինչպես ցամաքից, այնպես էլ Queen Elizabeth դասի ավիակիրներից:

Պաշտպանական գերատեսչության գնահատմամբ՝ նորարարական SPEAR հրթիռի հաջող փորձարկումը նշանակալի թռիչք է Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հնարավորությունների զարգացման գործընթացում, որով ապահովվում է թագավորական նավատորմի և օդուժի սպառազինումը երկիրը պաշտպանելու համար անհրաժեշտ առաջադեմ տեխնոլոգիաներով:

Հայերեն

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները