Փրկարարները մերկասառույցից մաքրել են Աղվանի-Տաթև ավտոճանապարհը, խցանումից դուրս է եկել 103 տրանսպորտային միջոց
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 17-ին, ժամը 11:25-ին ահազանգ է ստացել, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանու հենակետի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ փրկարարներն Աղվանի-Տաթև ավտոճանապարհի 1-ին կմ-ին իրականացրել են մերկասառույցի մշակման աշխատանքներ, ինչի շնորհիվ խցանումից դուրս է եկել 103 տրանսպորտային միջոց։ Ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է:
Կարդացեք հոդվածը` Русский