Երևանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում նոյեմբերի 18-ի ժամը 11:00-ին անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, ուսումնավարժության ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:
Փրկարար ծառայությունը դպրոցի անձնակազմին և աշակերտներին խնդրում է չանհանգստանալ։
Կարդացեք հոդվածը` Русский