Ստեփանավանում ոչ բնակելի տնակ է այրվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 17-ին, ժամը 01:08-ին ահազանգ է ստացել, որ Ստեփանավան քաղաքի Պռոշյան փողոցում այրվում է ոչ բնակելի տնակ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 01։22-ին, մարվել՝ 02։28-ին։ Այրվել է փայտե ոչ բնակելի շինությունը (մոտ 40 քմ)։
Կարդացեք հոդվածը` Русский