«Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում Հայաստանը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը․ հաղթող երկիրը Վրաստանն է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթում, որը տեղի ունեցավ նոյեմբերի 16-ին Իսպանայի մայրաքաղաք Մադրիդում, հաղթեց  Վրաստանի ներկայացուցիչը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի պատվիրակ Լեոն «Cosmic Friend» երգով զբաղեցրեց ութերորդ հորիզոնականը:

Ըստ մրցույթի քվեարկության կարգի՝ մասնակից երկիրը առցանց քվեարկության միջոցով կարող էր ձայն տալ նաև իր պատվիրակին: Քվեարկությունը մեկնարկել էր Երևանի ժամանակով նոյեմբերի 15-ի լույս 16-ի կեսգիշերից   https://vote.junioreurovision.tv/  կայքում, որտեղ հնարավոր էր դիտել բոլոր մասնակիցների ելույթների նախնական տարբերակները:

Քվեարկությունն ավարտվեց մրցույթի օրը՝ շոուից անմիջապես առաջ: Այն վերսկսվեց մրցույթի ընթացքում՝ բոլոր ելույթներից հետո: Քվեարկությունը տևեց 15 րոպե: Հեռուստադիտողի քվեն վերածվեց միավորների՝ դառնալով մրցույթի արդյունքի մի մասը, մյուս մասը ձևավորվեց ժյուրիի գնահատականի հիման վրա:

Ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանը 1 միավոր ստացավ Կիպրոսից, 2-ական միավոր՝ Ալբանիայից, Լեհաստանից և Սան Մարինոյից, 4 միավոր ստացավ Իսպանիայից, 5-ական միավոր՝ Ուկրաինայից և Հյուսիսային Մակեդոնիայից, 6 միավոր՝ Պորտուգալիայից, 7 միավոր՝ Հոլանդիայից, 8 միավոր՝ Մալթայից, 10 միավոր՝ Էստոնիայից, Հայաստանի Մասնակիցը 12 միավոր ստացավ Ֆրանսիայից և Վրաստանից:

Լեոն ժյուրիի քվեարկության արդյունքում վաստակեց 76 միավոր:

Հեռուստադիտողի և ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանի մասնակիցը վաստակեց 125 միավոր:

Մեր երկիրն իր 12 միավորը տվեց Վրաստանի մասնակցին։

Հայաստանում մրցույթի պաշտոնական հեռարձակողը Հանրային հեռուստաընկերությունն է:

«Cosmic Friend» երգի երաժշտության հեղինակը tokionine-ն է (Դավիթ Բադալյան), խոսքերի հեղինակներն են Վահրամ Պետրոսյանը և Մալենան: Երգի տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, հագուստների հեղինակը` Արմեն Գալյանը: 

«Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթին  մասնակցում էին Հայաստանը, Ալբանիան, Էստոնիան, Ֆրանսիան,   Կիպրոսը, Վրաստանը, Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Մալթան, Նիդերլանդները, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Իսպանիան, Միացյալ Թագավորությունը և Ուկրաինան:
 

Հայերեն Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում