Մշակույթ

ՀՀ վարչապետը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 85-ամյակը

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 85-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 85-ամյակի առիթով: 

«Հարգելի մաեստրո, 

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-ամյա հոբելյանի առիթով: 

Ձեր տասնամյակների գործունեության արդյունքում վաստակել եք համաժողովրդական մեծ սեր ու հարգանք: Ձեր ստեղծագործությունները՝ դասական և էստրադային, կինոյի և մուլտֆիլմերի համար գրված երաժշտությունները, ծանոթ ու սիրելի են բոլորիս:

Ուրախ եմ, որ այսօր էլ ողջ եռանդով շարունակում եք ստեղծագործել և աշխատել երիտասարդների հետ՝ օգնելով նրանց մասնագիտական և ստեղծագործական կայացման գործում, հարստացնելով հայկական երաժշտարվեստի ժառանգությունը: 

Վերստին շնորհավորելով՝ մաղթում եմ Ձեզ առողջություն և ստեղծագործական անվերջանալի բերկրանք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է վարչապետի շնորհավորական ուղերձում:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում