Շոլցը Պուտինի հետ հեռախոսազրույցը նախապես համաձայնեցրած է եղել արևմտյան առաջնորդների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համաձայնեցրած է եղել   ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրել է գերմանական Bild թերթը։

«Պուտինի և Շոլցի զրույցը համաձայնեցվել էր նաև գործընկերների հետ, երբ հոկտեմբերի 18-ին Բեռլինում էին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այդ մասին տեղեկացվել էր նաև Վոլոդիմիր Զելենսկին»,- գրել է պարբերականը։

Bild-ը նշել է նաև, որ հեռախոսազրույցի նպատակն էր պարզել՝ արդյոք Պուտինը պատրաստ է բանակցություններին Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ում անցած ընտրությունների և Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք G20 գագաթնաժողովի ֆոնին։

Ռուսաստան

Պուտինն ու Շոլցը երկու տարվա ընթացքում առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել

Թերթը հայտնել է, որ Շոլցը զրույցի ընթացքում խոսել է գերմաներեն, սակայն ռուս առաջնորդը թարգմանչի կարիք չի ունեցել։ ՌԴ նախագահը խոսում էր ռուսերեն, ուստի գերմանական կաբինետի ղեկավարը ստիպված էր դիմել թարգմանչի ծառայություններին։

Ավելի վաղ Մոսկվան և Բեռլինը հայտնել էին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած հեռախոսազրույցի մասին։ Դա տեղի է ունեցել գերմանական կողմի նախաձեռնությամբ։

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան